«Քանի որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու Որոտան, Արփա գետերի, Կեչուտի, Սպանդարյան ջրամբարների, նաև Սևանա լճի ջրի որակի հետ: Հանքավայրից ընդամենը 1 կմ հեռավորության վրա կառուցված է Որոտան-Արփա Սևան թունելը, որտեղով ջուր է տեղափոխվում Սևանա լիճ: Եվ հանքավայրի շահագործման արդյունքում հանքային թթվային ջրերը տեղափոխվելու են Սևան` վտանգելով Սևանա լճի ջրի որակը»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ակցիային ներկայացուցիչները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: