Թուրքիան Սիրիայի օդային տարածք ներխուժելու փորձ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ինքնաթիռները փորձել են ներխուժել սիրիական Հալեպի օդային տարածք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին:

«Թուրքական ինքնաթիռները փորձել են խախտել Սիրիայի օդային տարածքը Հալեպի հյուսիսային հատվածում»,-հայտնել է աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ օդաչուները որոշում են կայացրել շրջվել միայն Ռուսաստանի և Սիրիայի կողմից արված նախազգուշացումներից հետո:

NSN-ի փոխանցմամբ՝ այս շաբաթվա սկզբին Գլխավոր շտաբը հայտարարել էր Հալեպում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածների մորատորիումի երկարաձգման մասին:




Լրահոս