ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ վերելակում քաղաքացի էր արգելափակվել:
Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում:
Տուժածը տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կնոջ վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Միացված է արհեստական շնչառություն: Երեկ իրեն շտապ վիրահատություն են կատարել` ազդրի կոտրվածքի կապակցությամբ»,-հավելեց նա:
Ըստ բժշկի՝ ամեն ինչ արվում է կնոջ կյանքը փրկելու համար: