Հոկտեմբերի 30-ին Կոթի գյուղի պաշտպանական դիրքից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանը: Վերջինս մարտական հենակետում փորի, կրծքավանդակի շրջանում սուր ցավ է զգացել, պարզվել է՝ նա կաթված է ստացել:
Հաղթանակ գյուղից տեղեկացանք, որ Դ. Խալխալյանը նախկին ֆուտբոլիստ էր, ֆիզիկական տպավորիչ տվյալներով, բարի բնավորությամբ: Մի քանի տարի առաջ նա կորցրել էր հորը, ապա մորը: Նաեւ ունեցել էր անհաջող առաջին ամուսնություն, որից ուներ մեկ դուստր, իսկ, ահա, երկրորդ ամուսնությունից ուներ երկու փոքրիկ: Մեր ունեցած տեղեկություններով՝ չմարված ֆինանսական պարտավորությունների համար ԴԱՀԿ-ը Դ. Խալխալյանի աշխատավարձից պահումներ է արել: Այդ ամենը կարող էր 29-ամյա երիտասարդի մոտ ծանր մտածումների տեղիք տալ եւ սրտամկանի կաթված առաջացնել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ