Ռուսական հատուկ ծառայությունները հրապարակել են ադրբեջանցի «օրենքով գող» Լենքորանսկու սպանության կազմակերպչի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ԶԼՄ-ները ՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել են ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) սպանության կազմակերպչի անունը:

Ռուսական հատուկ ծառայությունների հաղորդմամբ՝ ադրբեջանցի  «օրենքով գող» Լենքորանսկու սպանությունը կազմակերպել է ադրբեջանցի մեկ այլ «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս իրավապահ մարմինները պարզել էին, որ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևից վրեժ են լուծել Մոսկվայում 2016թ. գարնանը «կանաչու թագավոր» Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության համար:

Ջանիևը սպանվել է 2016թ. օգոստոսին Ստամբուլի հյուրանոցներից մեկի մոտ: Ջանիևից բացի, սպանվել է նաև նրա համադասարանցին, ով կատարում էր վարորդի պարտականությունները:




Լրահոս