Ռուսաստանը կարող է դադարեցնել Տաջիկստանի հետ ավիահաղորդակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև օդային հաղորդակցության դադարեցման մասին քննարկում կանցկացվի Բիշքեկում նոյեմբերի 3-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր այդ հարցը կքննարկվի Բիշքեկում գագաթաժողովի շրջանակներում»,-հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը կարող է միակողմանի կարգով դադարեցնել Տաջիկստանի հետ ավիահաղորդակցությունը նոյեմբերի 8-ից:




Լրահոս