Նոյեմբերի 5-ը Հայաստանի հետախուզական զորքերի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թ. նոյեմբերի 5-ին ավարտվել է Հայաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման կազմավորումը , և հետագայում այդ ամսաթիվը դարձել է Հայաստանի հետախուզական զորքերի օրը:

Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այժմ հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան: Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈՒ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում:

 




Լրահոս