Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում «Ալ Քաիդա»-ի առաջնորդի ոչնչացումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք պատրաստ ենք հաստատել, որ հոկտեմբերի 23-ին Աֆղանստանում՝ Կունարեում, լիկվիդացվել է «Ալ Քաիդա»-ի ղեկավար Ֆարուկ ալ-Կախտանին»,-ասվում է ԱՄՆ-ի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքի հայտարարության մեջ:
Ավելի վաղ աֆղանական հետախուզությունը հաստատել էր ահաբեկչական խմբավորման երկու ղեկավարների ոչնչացումը: Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները ոչնչացված են անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում:
«Ալ Քաիդա»-ն ահաբեկչական խմբավորում է՝ արգելված աշխարհի մի շարք երկրներում: