«Ժողովուրդ»-ը Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանից փորձեց հետաքրքրվել, թե արդյոք այս ընթացքում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գոհ է եղել իր աշխատանքից:
Դաշնակցական մարզպետն ասաց, որ նման գնահատական վարչապետը դեռ չի տվել, փոխարենը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում են իր աշխատանքը գնահատել:
Նշենք, որ այդ նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն է: Այսինքն՝ կուսակիցներով միմյանց բարձր են գնահատում: Վերջում տեղեկացնենք, որ այս օրերին վարչապետի հանձնարարականների մասով աշխատանք է տարվում մարզպետարանում: «Կոնկրետ հանձնարարականների կատարման ավարտը ֆիքսված է նոյեմբերի 20-ը, պիտի հասցնեն»,- ասաց Գյոզալյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: