Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի հորդորից հետո Նարեկ Սարգսյանը դադարեցրել է հացադուլը:
«Հարգելով և լսելով իմ ավագ եղբայրների հորդորը ես այսօրվանից դադարեցնում եմ հացադուլը, բայց դա չի նշանակում, որ արդարության համար պայքարը չեմ շարունակելու, հավատալով, որ մեր Հայրենիքում այն հաստատելու ենք:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերի ընթացքում անհանգստացան ինձ համար և զորավիգ եղան:
Նարեկ Սարգսյան
Նուբարաշեն ՔԿՀ, 11.11.16»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին: