Երկու հայ սպա ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու հայ զինվորականներ` Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հովհաննես Քեշիշյանը նշանակվել է նախագահական պահակագնդի Բ վաշտի հրամանատարի պաշտոնում` ստանձնելով Հանրապետության նախագահի անձնական անվտանգությունը:

Պետրոս Լափաճյանը նշանակվել է պահակագնդի Գ վաշտի հրամանատար` ստանձնելով նախագահական պալատի գործողությունների պատասխանատվությունը:

Լիբանանի նոր պատմության մեջ առաջին անգամն է, որ երկու բարձրաստիճան հայ սպաներ միաժամանակ ստանձնում են նման կարևոր պաշտոններ:




Լրահոս