Դեսպան Եգանյանը դասախոսություն կարդաց Կարլտոնի համալսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը «Կովկասյան և Կասպյան ավազանի քաղաքականություն» դասընթացի շրջանակներում դասախոսություն կարդաց Օտտավայի Կարլտոնի համալսարանի ուսանողների համար:

Դասախոսության ընթացքում դեսպան Եգանյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների ձեռքբերումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-կանադական հարաբերությունների մերօրյա զարգացումներին և նախանշվելիք ծրագրերին, խոսեց Արցախյան հիմնահարցի պատմության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ:

Դասախոսության ավարտին Արմեն Եգանյանը պատախանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:




Լրահոս