Ովքեր դուրս կմնան ՀՀԿ ԳՄ-ից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականում շշուկով են խոսում նոյեմբերի 26-ին սպասվող դարակազմիկ համագումարի մասին: ՀՀԿ-ականները գցում-բռնում են, թե ովքեր կընդգրկվեն գործադիր մարմնի կազմում, ովքեր դուրս կմնան: Անգամ ընտրյալների նեղ շրջանակը համոզված չէ՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ ԳՄ կազմում ընդգրկվելու հավանականությունն էլ ուղիղ համեմատական է լինելու ՀՀԿ ցուցակում լինելուն: ԳՄ-ից, ըստ մեր աղբյուրի, հնարավոր է դուրս մնան Ռազմիկ Զոհրաբյանը, Դերենիկ Դումանյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը:

Հայտնի է, որ կուսակցության ղեկավարը կլինի Սերժ Սարգսյանը, հավանաբար՝ փոխնախագահի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը։ Հնարավոր է՝ ԳՄ կազմում ընդգրկվեն Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Մուշեղ Լալայանը, Ռուբեն Թադեւոսյանը, Գալուստ Սահակյանը, Կարեն Կարապետյանները, Դավիթ Հարությունյանը, Տարոն Մարգարյանը, Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Հրանուշ Հակոբյանը: «Շատ նոր ու թարմ դեմքեր չեն լինի»,-«հանգստացրեց» մեր աղբյուրը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս