Նոյեմբերի 23-ին Մադագասկարի մայրաքաղաքում ՖՄԿ նախարարական համաժողովին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի Քվեբեկ երկրամասի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան-Պիեռին:
Զրուցակիցներն անդրադարձան անցյալ տարի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը և Քրիստին Սան-Պիեռը մտքեր փոխանակեցին կրթության, երիտասարդական քաղաքականության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։
Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։