Արցախի հերոս, ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նամակը դեռևս ընթացքի մեջ է: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիս ամսին Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով իր դեմ մահափորձ իրականացրած Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին ներում շնորհել:
Դիմում խնդրանքից անցել է 4 ամիս և «Ժողովուրդ»-ը փորձեց Դավիթ Բաբայանից պարզել, թե ինչ եղավ նամակի ճակատագիրը, ինչին ի պատասան՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ նամակը դեռևս ընթացքի մեջ է: