ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՆԿԱՊԻՂԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարճ ժամանակի ընթացքում հանրության շրջանակներում լայն ճանաչում ձեռք բերած ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը, որն այսօր մանկապղծության մեղադրանքով կալանքի տակ է, մինչ այդ էլ ճանաչված եւ  գնահատված է եղել ՀՀ գործող  իշխանության կողմից:Նրա աշխատանքն ու գործունեությունը գնահատող պետական գրություններից միայն մի քանիսն ենք տպագրում: Բայց վստահ ենք, որ Հայաստանում եղած ոչ այդքան երկար ժամանակահատվածում Տեր-Պողոսյանն ավելի մեծ գնահատականների է արժանացել:Իսկ ինչ վերաբերում է նրա կապերին, ապա նշենք, որ Տեր-Պողոսյանը «Ռոտարի» ակումբի Երեւանի նախագահն է, իսկ «Ռոտարի»-ն հայտնի է որպես մասոնական միավոր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսության զարգացման համար հուշամեդալ է նվիրել Սերոբ Տեր-Պողոսյանին:«Ախթալա քաղաքի սոցիալ-մշակութային կյանքին ակտիվ մասնակցության  ու բարերարության համար» Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը պատվոգիր է տվել Տեր-Պողոսյանին:ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը, որ «երկնագույն թեմաներով» ազատվեց զբաղեցրած պաշտոնից, «Լոռու մարզում մասսայական սպորտի զարգացման եւ առողջ ապրալակերպի ֆիզիկական դաստիարակության գործում մեծ ներդրման համար»  շնորհակալագիր է տվել Սերոբ Տեր-Պողոսյանին:Սերոբ Տեր-Պողոսյանը վարում է ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի նիստը: Ներկա են ինչպես ոստիկաններ, այնպես էլ մշակութային գործիչներ` դերասան Աշոտ Ղազարյանը, Հանրային ռադիոյի  նվագախմբի գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը:ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմանն ու նրա տիկինը եւս հյուրընկալվել են «Ռոտարի»-ում:Լուսանկարն արվել է Երեւանի «Ռոտարի» ակումբի նիստերից մեկի ժամանակ: Ու թեեւ սոցիոլոգ, «Ռոտարի» ակումբի անդամ Ահարոն Ադիբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ Սերոբը «Ռոտարի»-ի  նախագահը չէ, այլ պատվավոր անդամը, այնուամենայնիվ, Տեր-Պողոսյանն ակումբում «ինչ-որ բան»  է վարում:Սերոբ Տեր-Պողոսյանը ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյի եւ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի հետ:Սերոբ Տեր-Պողոսյանը ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ հարցազրույց է տալիս:




Լրահոս