Այնքան ուրախ եմ Մխիթարյանի համար, նա արդեն հարմարվում է. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ (4:1):

«Այնքան ուրախ եմ, քանի որ այսօր հանդիպում էր Պրեմիեր լիգայի թիմի դեմ Անգլիայի առաջնության որակներով և ցուցանիշներով:

Դա իսկապես ցույց է տալիս Մխիթարյանի էվոլյուցիան: «Ֆեյենորդի» հետ խաղի համար կարող էինք մտածել, որ դա թույլ մակարդակի թիմ է, սակայն այս անգամ Միկին կարողացավ գերազանց խաղալ Պրեմիեր լիգայի թիմի դեմ:

Ուստի շատ ուրախ եմ դրա համար: Գիտենք նրան ձեռք բերելու պատճառը և սպասում էինք Հենրիխի հարմարվելուն, որը կարծես լինում է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:




Լրահոս