«Ոչ պրոֆեսիոնալ, զգացմունքային». ՊՆ-ն կարձագանքի Սաքունցի զեկույցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Արթուր Սաքունցը զեկույցներ էր ներկայացրել, որոնք վերաբերում են ապրիլյան պատերազմի ուսումնասիրություններին և նախորդ զորակոչի ընթացքում եղած դեպքերին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախնական եզրակացությամբ Հովհաննիսյանը նշեց, որ ոչ պրոֆեսիոնալ կազմված զեկույց է և ավելի շատ զգացմունքների վրա է հիմնված, որոնց մասին պատմել են զինվորների բարեկամները:

Սաքունցի մյուս զեկույցը վերաբերում էր անցած զորակոչի ժամանակ հայտնաբերված խնդիրներին:

Հովհաննիսյանը նշեց, թե Սաքունցը հայտարարում է, որ ՊՆ-ն չի արձագանքում զեկույցին, սակայն նա հավաստիացրեց, որ արձագանք անշուշտ կլինի:

Հավելենք, որ զեկույցն ուղարկվել է և′ Դատախազություն, և′ ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողով, սակայն արձագանքներ չեն եղել:




Լրահոս