Այսօր`դեկտեմբերի 3-ին, ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ բարերար Կառլեն Եսայանի անունը կրող մայրաքաղաք Երևանի 8-րդ բուժմիավորման նախկին պոլիկլինիկան իր դռները բացեց այցելուների առաջ:
Բացման արարողությանը ներկա էին Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական-քաղաքական այլ գործիչներ:
Պոլիկլինիկան 1952թ-ից ի վեր երբևէ չէր վերանորոգվել, շենքը և հարակից տարածքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և նման պայմաններում պոլիկլինիկան սպասարկել է շուրջ 43.500 մեծահասակ ազգաբնակչություն ունեցող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ազգաբնակչությանը: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Եսայանների ընտանիքի կողմից կատարվել է հսկայածավալ աշխատանք: Վերակառուցման աշխատանքները սկսվել են քանդման աշխատանքներով, մեկ խոսքով ասած՝ մնացել էր միայն շենքը կրող կոնստրուկցիանները՝ ընդամենը 4 պատ, այն էլ անմխիթար վիճակում:
Եվ ահա, հիմնովին վերանորոգված պոլիկլինիկան այլևս պատրաստ է առողջապահության ոլորտում ծավալելու իր գործունեությունը:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: