Ադրբեջանի ավիացիայի դիսպետչերները չեն թույլատրել երկրի օդային տարածք մուտք գործել Իլ-76 ռուսական ինքնաթիռին, որը Հայաստանի միջով մեկնում էր Սիրիա:
Բաքվի արգելքի պատճառով ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:
«Մինչև Երևան չեկ կարող հասնել: Ադրբեջանը թույլ չի տալիս: Թռիչքն արգելված է»,-ասվում է դիսպետչերի և օդաչուի խոսակցության ձայնագրության մեջ: