Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերին Աթենքում կայացավ «Ապագայի բանկ 2016» միջազգային համաժողովը, որում Յունիբանկը ճանաչվեց «Տարվա գործընկեր»: Համաժողովը, որին մասնակցեցին ֆինանսական և բանկային համակարգի 200 ներկայացուցիչներ ԱՊՀ, եվրոպական և ասիական երկրներից, նվիրված էր վճարային համակարգերի, դրամական փոխանցումների և նորամուծությունների ոլորտներին:

Յունիբանկի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանն իր ելույթում ներկայացրեց բանկային համակարգում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, հատկապես ընդգծեց նոր տեխնոլոգիաների էական ազդեցությունը բանկի գործունեության արդյունավետության և շահութաբերության բարձրացման վրա: Նշվեց, որ Յունիբանկը մանրածախ վարկավորման գծով առաջատար բանկերից մեկն է և ապագայում ևս շարունակելու է նոր տեխնոլոգիաների և լուծումների ակտիվ կիրառությունը` ձգտելով ընդլայնել իր մասնաբաժինը և պահպանել POS վարկավորման գծով առաջատար դիրքերը շուկայում:

unnamed

Համաժողովի ծրագիրը ներառում էր համաշխարհային ֆինանասական շուկայի հետ առնչություն ունեցող ակտուալ հարցեր, այդ թվում` վճարումների և դրամական փոխանցումների ոլորտում նորարարությունները, նոր տեխնոլոգիաները, ֆինանսական կազմակերպությունների նոր օպերացիոն մոդելները, մարքեթինգային գործիքները:




Լրահոս