Ավտովթար Թալին-Աշնակ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Աշնակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երկու «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար, ինչի հետևանքով կա երկու տուժած:

Տուժածները հոսպիտալացվել են Թալինի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս