Ապառիկի ձևակերպում՝ հաշված րոպեների ընթացքում. համագործակցություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Յունիբանկ»-ի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ ընկերության՝ Երևանի Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաև Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ և այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձևակերպումն իրականացվում է անմիջապես «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակցի կողմից, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս գործարքի համար պահանջվող ժամանակը:

Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել նշված սպասարկման կենտրոններից մեկը` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս