ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են ռուս-գերմանական ֆորումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Բեռլինում կայացել է ռուս-գերմանական ֆորումը, որը կազմակերպվել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ: Ծրագրին հրավիրված է եղել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ 2 ներկայացուցիչներով:

Ֆորումը կրել է «Եվրոպան 21-րդ դարում. Ժողովրդավարություն և պոպուլիզմ» խորագիրը:

Ծրագրին մասնակցել են շուրջ 80 ներկայացուցիչներ տարբեր երկրներից, որոնց թվում եղել են լրագրողներ, քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ, դասախոսներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը:
Ավանդաբար ամեն տարի անցկացվող ծրագրի նպատակը միջազգային կապերի ամրապնդումը, կարծիքների և փորձի փոխանակումը, նոր գիտելիքների ձեռքբերումն ու ակտուալ թեմաների շուրջ աշխատանքների կատարումն է:

Ծրագրի ընթացքում որոշ մասնակիցներ հանդես են եկել պոպուլիզմի, պրոպագանդայի, ռադիկալիզմի, ունիվերսալիզմի և ժողովրդավարության թեմաներով զեկույցներով: Քննարկումներ են եղել Եվրոպայի տարածաշրջանային ինքնորոշման, մշակութային իդենտիֆիկացիայի, ժողովրդավարության վրա մեդիայի և համացանցի ազդեցության, միգրացիայի և կրոնական անհանդուրժողականությունների վերաբերյալ:

Ֆորումն ավարտվել է ամփոփիչ քննարկմամբ և աշխատանքների արդյուքների վերլուծությամբ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս