Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է կառավարությանը 2017թ. 20%-ով բարձրացնել կենսաթոշակները, փոխանցում է «Կազինֆորմ»-ը:
«25-ամյա անկախության կապակցությամբ՝ հանձնարարում եմ կառավարությանը հաջորդ տարի բարձրացնել կենսաթոշակները՝ 20%-ի չափով»,-հայտարարել է Նազարբաևը:
Այդ բարձրացումը, նախագահի խոսքով, կընդգրկի 2 միլիոն 200 հազար ղազախցու:
«25 տարվա ընթացքում սոցիալական ծախսերն աճել են 26 միլիոնից մինչև 4,8 տրիլիոն տենգե, մենք հաշվարկել ենք, դա կազմում է երկրի բյուջեի 46%-ը: Այդ աշխատանքները մենք կշարունակենք»,-հավելել է Նազարբաևը: