Տրամադրվել է ընդերքօգտագործման 26 թույլտվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից այս տարվա ընթացքում տրամադրվել է շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 26 թույլտվություն։

Որպես այդպիսին, տրվել է ընդերքի շահագործման 17 իրավունք։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության պետ Հովհաննես Եզակյանի խոսքով, դրանք վերաբերել են մասնավորապես բազալտի, տուֆի և ավազակոպճային խառնուրդի, հանքային ջրերի հանքավայրերի շահագործմանը։
Երկու ընկերության՝ ի դեմս Գեղի Գօլդ ՍՊԸ-ի և Ղարագուլյաններ ՓԲԸ-ի, տրամադրվել է ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործողի թույլտվություն։

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2016թ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք է ստացել 9 ընկերություն:
Ընդերքի տրամադրման գործակալության պետի փոխանցմամբ, տարվա ընթացքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տրամադրվել մեկ ընկերության։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս