Ալիևը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հարցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ վրացական պատվիրակության հանդիպումը:

Վրաստանի պաշտպանության նախարարը  հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանման հիմքով: Նա նաև վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը հետագայում ևս կզարգանա:

Ալիևը դրական է գնահատել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական կապերը: Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Վրաստանի սուվերենությանը: Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Ալիևը հայտարարել է «ստատուս-քվոյի անթույլատրելիության  և այն փոփոխությունների կարևորության մասին, որոնք պետք է ԼՂ հակամարտության կարգավորման հիմք հանդիսանան»:




Լրահոս