Քայսերի նահանգի ահաբեկչությունն իրականացրել է քրդական անջատողական խմբավորումը. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը մեղադրել է Քայսերի նահանգում ահաբեկչություն իրականացնելու մեջ, փոխանցում  է Reuters-ը:

«Այդ ահաբեկչության համար պատասխանատու է քրդական անջատողական խմբավորումը: Այն օգտագործում է բոլոր հնարավորությունները: Թուրքիան գտնվում է մի քանի ահաբեկչական խմբավորումների հարվածի տակ»,-ասել է Էրդողանը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը  հայտարարել էր, որ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը:

Հիշեցնենք, որ այսօր Քայսերի նահանգում տեղի համալսարանի մոտակայքում ավտոբուս պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել:




Լրահոս