Բանակից յուրացնողը. 50 շիշ ձեթ է յուրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

N զորամասի պարենային ծառայության պետ Ազնաուր Մկրտչյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է ՊՆ կարիքների համար արտադրված 50 լիտր ձեթը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա 2016 թվականի հունվարի 9-ին հափշտակել է զորամասի հաշվեկշռում գտնվող 18 հազար 5 հարյուր դրամ արժողությամբ ՊՆ կարիքների համար արտադրված մեկական լիտրանոց 50 շիշ ձեթ: Եվ այս արարքի համար Հադրութի կայազորի զինվորական դատախազության հաստատած մեղադրանքով Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը մակագրվել է Սիսիանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Սարդարյանին:




Լրահոս