ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նկատմամբ դատական հայցերի հոսքը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, այս տարվա հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Տեր-Եսայան Ասոցիացիա» ՍՊԸ-ն եւ պահանջել, որ հանձնաժողովին պարտավորեցնեն անվավեր ճանաչել 2016 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը: Ուշագրավն այն է, որ այս գործով դատարանում որպես երրորդ անձ է ներգրավված «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն: Այս գործով դեռեւս ՀՀ վարչական դատարանը որոշում չի կայացրել:
Բայց սա 2016-ի ընթացքում միակ դեպքը չէ: «Կոկա-Կոլա Հելլենին Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն եւս դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ իրենց պատասխանատվության ենթարկելու որոշումը ամբողջությամբ վերացվի: Թե ինչ կորոշի դատարանը, առաջիկայում կպարզվի, թերեւս արդեն 2017-ին: