Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ 2016 թվականն իր համար փայլուն տարի էր: Նա իսպանական ակումբի հետ նվաճել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը: Բացի այդ, Ռոնալդուն Պորտուգալիայի ընտրանու հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը և ստացել «Ոսկե գնդակը»:
«Սա ֆանտաստիկ տարի էր: Չեի սպասում, որ այսպիսի վերջաբան կլինի: Տարին ավարտեցինք լավագույն կերպով: Ուրախ շաբաթ ստացվեց: Նախ ստացա «Ոսկե գնդակը», որից հետո նվաճեցի Աշխարհի ակումբային առաջնության գավաթը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, քանի որ առանց նրանց օգնության , չէի կարող անհատական տիտղոսներ նվաճել»,-նշել է նա: