Լիբանանի կառավարության նոր կազմում երկու հայ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի նախագահը հաստատել է նախարարների նոր կաբինետը՝ վարչապետ Սաադ Հարիրի գլխավորությամբ, փոխանցում է լիբանանյան ազգային NNA գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ 30 նախարարների թվում տարբեր դավանանքների մարդիկ կան:

Կառավարության նոր կազմում երկու հայ կա՝ Ավետիս Կիտանյան և Ժան Օղասաբյան:

Երկրի նախկին նախագահ Միշել Սուլեյմանի նախագահական ժամկետի ավարտից հետո խորհրդարանը չի կարողացել պետության ղեկավար ընտրել՝ քվեարկությունը հետաձգելով քվորումի պակասի պատճառով: Հաջողվել է երկրի նախագահ ընտրել հոկտեմբերի 31-ին, նոր ղեկավար է դարձել գեներալ Միշել Աունը:




Լրահոս