Beeline-ը հայտարարում է բարձր դասարանի աշակերտների և ուսանողների համար Generation Z ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում ընկերությունը կառաջարկի մասնակիցներին 4 ժամյա աշխատանքային օր, աշխատավարձ և եզակի հնարավորություն աշխատելու Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում:
Ծրագրի առաջին փուլում Beeline-ը հրավիրել է Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների ռեկտորներին և տնօրեններին ծրագրի մանրամասները քննարկելու համար: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները կտրամադրեն լավագույն աշակերտների և ուսանողների ցանկը, որից հետո բիզնես խաղ մրցույթի հիման վրա կընտրվեն ծրագրի հաղթող-մասնակիցները, ովքեր տիրապետում են անհրաժեշտ հմտությունների:
Ընդհանուր առմամբ ծրագրին կմասնակցեն հանրապետության հինգ դպրոցների և հինգ ԲՈՒՀ-երի սաներ:
«Generation Z ծրագիրը համահունչ է «Թող քո հետքը» մեր գլոբալ ռազմավարությանը, որի շնորհիվ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ծրագրի ապագա մասնակիցները գործնական միջավայրում կծանոթանան բիզնեսի աշխատանքային մոտեցումներին ու սկզբունքներին, որը թույլ կտա կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ինչպես նաև հնարավորություն աշխատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որպես նորարար ընկերություն մեզ համար սա հիանալի առիթ է մեր աշխատակիցների շարքերը համալրելու նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը և կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այսօր աշխատանքի շուկայում պայքար է մղվում տաղանդների համար: Յուրաքանչյուր ընկերություն ցանկանում է, որ իր մոտ աշխատեն վառ, նորարար և նպատակասլաց երիտասարդ աշխատակիցներ: Սակայն հատկանշական է, որ ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ աշխատել աճող սերնդի հետ, ովքեր տարբերվում են իրենց վարքագծով և առաջնահերթություններով: Մեր նպատակն է ներգրավել նոր Z սերնդի ներկայացուցիչներին՝ մեր ապագա հաճախորդներին և աշխատակիցներին, և միասին մշակել ապագայի արտադրանքը և ծառայությունները, որից կօգտվեն նրանք և նրանց երեխաները: Սա փոխշահավետ ծրագիր է, քանի որ մեր ընկերության և ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը կօգնի երիտասադներին ծանոթանալ բիզնեսի հիմունքներին և նպատակներին, հասկանալ թե ինչ հմտություններ են պետք զարգացնել, որպեսզի նրանք դառնան մրցունակ շուկայում: Հուսամ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կանգնեցնել երիտասարդների արտահոսքը՝ տրամադրելով նրանց աշխատանք մեր երկրում», – նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:
Նշենք, որ Generation Z ծրագիրը կմեկնարկի է 2017թ-ի սկզբին: