ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Ճանապարհային ոստիկանությունը  իրավունք  ունի՞ կենտրոնական փողոցում, կոպիտ խախտում անելով, կանգնեցնել մեքենան: Ես առանց թարթիչը միացնելու շարքերի վերադասավորում արեցի, դա ամենամեղմ խախտումն է: Մեկ էլ ճանապարհային ոստիկանությունը դիմացիցս եկավ, կոպիտ ձեւով հոծ գիծը հատեց, շրջադարձ արեց ու իմ մեքենան կանգնեցրեց: Նման իրավունք ունի՞: Ի՞նչ պատիժ է հասնում ՃՈ-ին, եթե չունի այդ իրավունքը: ՍԱՄՎԵԼ  ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,  51 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 26-րդ կետի համաձայն՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթեւեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX եւ XXI բաժինների պահանջները: ճանապարհապարեկային ծառայության կարգախմբում ծառայություն իրականացնող տեսուչները իրականացնում են անհետաձգելի ծառայողական առաջադրանք՝ ուղղված իրավախախտման նախականխմանը, խափանմանը, իրավախախտում կատարած անձին հայտնաբերելուն, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` ցանկացած քայլ թույլատրելի է ՀՀ ճանապարհային ոստիկաններին: Նրանք օրենքով արդեն «բեսպրեդելշիկներ» են: Եւ յուրաքանչյուր խախտում, որը նրանք կատարում են հաճախ անձնական կարիքների համար, կարող են մատուցել իբրեւ ծառայողական անհրաժեշտություն եւ արդարանալ: Առա՛ջ Հայաստան:




Լրահոս