Պուտինը հետաձգել է մեծ մամուլի ասուլիսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է ամենամյա մեծ մամուլի ասուլիսը, որը պլանավորվում էր անցկացնել դեկտեմբերի 22-ին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մեծ մամուլի ասուլիսը կկայանա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին:

Հետաձգման մասին որոշում է կայացվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մասին:

ՌԴ նախագահը կմասնակցի Կառլովի հուղարկավորության արարողությանը:

2015թ. Պուտինի մեծ մամուլի ասուլիսը տևել է ավելի քան 3 ժամ: ՌԴ նախագահը պատասխանել է 44 հարցի, որոնց մեծ մասը վերաբերել է երկրի տնտեսական վիճակին և միջազգային հարաբերություններին:




Լրահոս