![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/Chelsea-Chelsea-FC-CFC-Jose-Mourinho-Premier-League-Premier-League-Win-Eden-Hazard-574667.jpg)
Անգլիայի ընթացիկ առաջնությունում ամենաշատ կանոնները խախտում են Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի նկատմամբ: Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման և նրա նկատմամբ կանոնների խախտում են թույլ տվել 54 անգամ:
«The Sun»-ը հայտնում է, որ երկրորդ տեղում է գտնվում հարձակվող Դիեգո Կոստան, ով մրցակիցների նկատմամբ կանոնները խախտել է 46 անգամ, եռյակը եզրափակում է «Քրիսթալ Փելաս»-ի կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան` 44: