«Հրամանատար, մենք ընկնում ենք». վերծանվել է Տու-154-ի ինքնագրիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սև ծովում կործանված Տու-154-ի հայտնաբերված ինքնագրիչը վերծանվել է, և բացահայտվել է, թե ինչ են ասել օդաչուները ինքնաթիռի կործանումից առաջ, փոխանցում է Vesti.ru-ն:

Օդաչուներից մեկը բացականչել է ինքնաթիռի թևերի անսարքության մասին: Ապա լսել գետնին հավասարվելու մասին ազդանշանն ու բղավել. «Հրամանատար, մենք ընկնում ենք, հրամանատար, մենք ընկնում ենք»:

Ինչպես նշում են փորձագետները` անհնար է հաստատել ավիաաղետի պատճառը միայն անձնակազմի խոսակցությունից ելնելով. «դեռևս վաղ է խոսել պատճառների մասին»:




Լրահոս