Պաշտոնական Բաքուն դիմել է միջազգային կառույցներին` ադրբեջանցի զինվորի դին վերադարձնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել էր ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դին:

Դին վերադարձնելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիմել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին և ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այժմ ադրբեջանցի զինվոր Չինգիզ Սալման օղլու Գուրբանովի դին վերադարձնելու համար համապատասխան կառույցների հետ շարունակվում են աշխատանքները:




Լրահոս