Եվրոպական խորհրդարանի ՝ քաղաքացիական ազատության, արդարության և ներքին գործերի հարցով կոմիտեն հունվարի 12-ի նիստի ժամանակ հաստատել է փոփոխությունների վերջնական տեքստը, որը ենթադրում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի սահմանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Մենք ողջունում ենք այսօրվա քվեարկության արդյունքներն ու ուրախ ենք, որ Եվրամիության ինստիտուտներում Վրաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման համար անհրաժեշտ գործընթացները հաջող են ընթանում: Եվս մեկ քայլ է արվել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի հաստատման համար»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
2016թ. դեկտեմբերին այդ հարցով Եվրամիությունն ու Վրաստանը համաձայնության էին եկել: