Դավիթ Լոքյանի ընտանիքն ապրում է ՀԷԿ-երով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ընտանիքը ապրում եւ գոյատեւում է ոչ միայն նախարարի ստացած աշխատավարձով, այլեւ ՀԷԿ-երից ստացած գումարով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Քարվաճառում ՀԷԿ ունի, որի տնօրինման աշխատանքներով զբաղվում է իր քրոջ որդին՝ Հակոբը: Դ. Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ՀԷԿ ունենալու փաստը` ասելով, որ ինքը Քարվաճառում գտնվող ՀԷԿ-ի միայն 5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Իսկ Դավիթ Լոքյանի երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» եւ «Սեւադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է:

Նշենք, որ Քարինջ գյուղից ոչ հեռու` Իքատակ կոչվող հանդամասում, Մարցիգետին է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում է փոքր ՀԷԿ: Այն պաշտոնապես շահագործում է «Այուդի-Լոս»-ը: Հավելենք, որ ՀԷԿ-երը մեր երկրում գերշահույթ ապահովող բիզնեսի ճյուղերից մեկն են:




Լրահոս