Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։