«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիքն է հայտնել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Հալ Սիթիից» կրած պարտության (1:2) մասին:
«Մենք չենք պարտվել, խաղի հաշիվը 1:1 է: Ես տեսել եմ ընդամենը 2 գոլ: Չեմ ցանկանում խոսել մեր դարպասին նշանակված 11 մետրանոցի մասին: Մենք շարունակում ենք անպարտելի լինել»,- ասել է նա: