Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չվաճառել թիմի կիսապաշտպան Էշլի Յանգի տրանսֆերային իրավունքները:
Յանգի ծառայություններից չի ցանկանում հրաժարվել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ 31-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: