Թրամփը հանձնարարել է նոր գործընկերներ գտնել «Իսլամական պետություն» դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է նոր գործընկերներ գտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, դեմ պայքարի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան կայքին:

Հուշագրում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պետք է 30 օրվա ընթացքում մշակի ահաբեկչության դեմ պայքարի պլանը:

Այն պետք է իր մեջ ներառի ահաբեկիչների դեմ հաղթանակի համալիր ռազմավարություն, դիվանագիտություն, ինֆորմացիոն օպերացիաներ և կիբերռազմավարություն:

Թրամփը հանձնարարել է նաև այդ նպատակին հասնելու համար նոր գործընկերներ գտնել, ինչպես նաև մեխանիզմներ մշակել՝ ահաբեկիչներին ֆինանսական աջակցությունից զրկելու համար:




Լրահոս