Քիչ առաջ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել: Նա մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով. «Այո′, ես վաղը առավոտյան կներկայացնեմ վարչապետին իմ դիմումը»: Իսկ պատճառների մասին Ռուբիկ Աբրահամյանը հրաժարվեց խոսել` ասելով, որ այդ մասին կխոսի ավելի ուշ:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` նրան մոտ օրերս կփոխարինի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով նախկինում մարզպետ է եղել: