Իսրայելն ուշադիր հետևում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրին, ով երեկ Մինսկից Բաքու էր տեղափոխվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնին:
Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարին որոշում էր կայացրել Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու մասին: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Արտահանձնման ժամանակ Լապշինը եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները:
«Մենք ուշադիր հետևում ենք Լապշինի գործի զարգացումներին և կոնտակտի մեջ ենք համապատասխան կառույցների հետ»,-ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը: