Նյու Յորքում «Այսօր ես նույնպես մուսուլման եմ» լոզունգով բողոքի ակցիա է անցկացվել: Թայմս-Սքվեր հրապարակում բողոքի ակցիային մասնակցել է մոտ հազար մարդ:
Ակցիայի մասնակիցները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որով արգելվում է ԱՄՆ մուտքը մուսուլմանական երկրների քաղաքացիների համար:
Նյու Յորքի արաբա-ամերիկյան ասոցիացիայի ղեկավար, ակտիվիստ Լինդա Սարսուրը հիշեցրել է, որ փետրվարի 19-ին լրանում է ԱՄՆ ճապոնացիաների ներկալման 75-րդ տարին: Նրա խոսքով՝ Երկորդ համաշխարհային պատերազմի տարիներին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի որոշմամբ հատուկ ճամբարներում բռնի կերպով բնակեցվեցին մոտ 120 հազար ճապոնացիներ: Նա նաև կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չկրկնել Ռուզվելտի սխալները: