Լավրովն ամերիկյան հատուկ ծառայություններին մեղադրել է ռուս դեսպանին գաղտնալսելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան հատուկ ծառայություններին մեղադրել է ԱՄՆ-ում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակին գաղտնալսելու մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ամերիկյան հատուկ ծառայությունները պատմել են լրագրողներին, բացարձակ պաշտոնապես, որ մեր դեսպան Կիսլյակի խոսակցությունները գաղտնալսվել են, ներառյալ՝ Մոսկվայում նրա զեկույցները, թե նա ինչ է անում Վաշինգտոնում՝ իրականացնելով իր պարտավորությունները»,-ասել է Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ Կիսլյակի գաղտնալսման մասին տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի մասին սկանդալի ֆոնին:

«Մենք նույնպես հետաքրքիր նորություններ են կարդում, օրինակ, սկանդալը՝ կապված Թրամփի ադմինիստրացիայում մի քանի շաբաթ աշխատած գեներալ Ֆլինի հետ»,-հավելել է նա:

Դրա հետ կապված ՝ Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել նրանց գործողություններին, ովքեր «վաղուց ապացուցել են, որ փորձում են աշխարհում ամեն ինչ վերահսկել»:




Լրահոս