25.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • «Հայք» տեղեկատվական կենտրոնի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը

Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին  «Հայք» տեղեկատվական կենտրոնը  (Թեքեյան հինադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի:

Թեման՝

«Արցախի հանրաքվեն. պատասխան ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար ՍամվելԲաբայանի հայտարարություններին»:

Հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
Գառնիկ Իսագուլյանը

  • ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2017 թվականի փետրվարի 25-ին` ժամը 11.00-ին, կգումարվի հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ներառված են  2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների,կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման և կուսակցություններին, կուսակցություններիդաշինքներին հերթական համարներ տրամադրելու մասին հարցերը:

  • Փետրվարի 25-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա տարածաշրջանային հարցերով փորձագետ – վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը։

Թեման՝ «Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռք է բերվել ընդհանուր համաձայնություն. ձեռք բերված համաձայնությունից հետո հնարավոր զարգացումերը մինչև ս.թ. մարտի 15-ը և մարտի 15-ից հետո»։

 

ՀԱՄԱԺՈՂՈՎ`

  • Տեղի կունենա համաժողով` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում( հասցե՝ Զորավար Անդրանիկի (Հարավ-Արևմտյան) թաղամաս, Բաբաջանյան 25) գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգիշրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման նպատակով ձևավորված մենթոր և մենթի դպրոցների մասնակցությամբտեղի կունենա համաժողով: Համաժողովը կվարի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Մասնակցում ենԵրևանի և մարզերի մոտ 50 հանրակրթական դպրոցներ:

  • Տեղի կունենա «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովը

Փետրվարի 25–ին՝ ժամը 14։00–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովը։

Միջոցառումը բաց է լուսաբանման համար։

 




Լրահոս