ԵԽԽՎ-ն կհետաքննի Ադրբեջանի իշխանությունների կողմից իր անդամներին կաշառելու փաստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը կզբաղվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանականների հասցեին կոռուպցիոն մեղադրանքների հետաքննությամբ: Այս մասին հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչ Ֆրանկ Շվաբեն, փոխանցում է DW-ն:

Հանձնաժողովի կազմում կներառվեն մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանի նախկին դատավորները:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ի անդամներին մեղադրել էին այն բանի մեջ, որ վերջիններս պաշտոնական Բաքվի ներկայացուցիչներից թանկարժեք նվերներ են ստացել (ներառյալ՝ խավիար, մետաքսե գորգեր, թանկարժեք ժամացույցեր) և կանխիկ գումար՝ Ադրբեջանում այլախոհների քաղաքական հետապնդումը քննադատող բանաձևի ընդունման կանխման փոխարեն:

2013թ. Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի նախագիծը՝ կազմված գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրեսսերի զեկույցի հիման վրա, անսպասելիորեն չեղարկվել էր:

ESI գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հերալ Կնաուսը նկատել էր, որ հետաքննությունն «ուշացած է»: Նրա խոսքով՝ դեռևս 2012թ. ESI-ն պատմել էր, որ Ադրբեջանը փորձել է ճնշում գործադրել ԵԽ-ի վրա: 2016թ. դեկտեմբերին կազմակերպությունը գործի մի շարք այլ մանրամասներ հրապարակեց, սակայն ԵԽԽՎ նախագահ, իսպանացի Պեդրո Ագրամունտն այդ մեղադրանքներին ոչ մի կերպ չպատասխանեց:




Լրահոս